Ռեստորանում Արկադին փորձում է ինքնասպասարկում մտցնել, որպեսզի հաճախորդներին անձամբ չսպասարկի, բայց դա դժգոհություն է առաջացնում, և նրան ստիպված կրկին մատուցող է դառնում։ Նա խղճում է տարեց հաճախորդին ու թանկ մենյուի փոխարեն անվճար հասարակ ուտելիք է առաջարկում, իսկ պապիկը շնորհակալության փոխարեն նրան նվիրում է իր ստեղծած «ժամանակի մեքենան»։ Միաժամանակ Վարդանը զբաղվում է «անշարժ պոեզիայով»՝ անշարժ գույքի հայտարարությունները ներկայացնելով որպես ալտերնատիվ արվեստ և փորձելով դրանով գումար աշխատել։ Արկադին մեքենայով հայտնվում է ապագայում, որտեղ Ջեմման երիտասարդացել է, Արամիկը ծառայում է Լուսնի վրա, Սեդայի կլոններն են շրջում քաղաքում, իսկ Վարդանը սայլակով է։ Նա իմանում է, որ Վարդանը հաշմանդամ է դարձել այն օրը, երբ ռեստորան եկած ստուգողի պատճառով Արկադին կանչել էր նրան, և Վարդանը շտապելով ավտովթարի էր ենթարկվել։ Վերադառնալով ներկա՝ Արկադին թույլ է տալիս, որ ստուգողը տուգանի ռեստորանը, որպեսզի Վարդանը չշտապի ու չվթարվի, թեև դա բարկացնում է Վարդանին։
