Արկադին և Եվան որոշում են իրենց հարսանիքի օրը՝ կանգ առնելով հունիսի 23-ի վրա, սակայն Արկադին անհանգստանում է ծախսերի պատճառով։ Ռեստորան է գալիս Եվայի հայրը՝ մեծահարուստ Աշոտ Տեր-Աբրահամյանը, և Արկադիին առաջարկում է մեկ միլիոն դոլար՝ դստեր հետ ամուսնությունից հրաժարվելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում զրկել Եվային ժառանգությունից։ Արկադին իր դժվար ընտրության մասին պատմում է Ջեմմային, Վարդանին և Սեդային, որոնք գումարի չափը լսելով վատանում են։ Վերջում Արկադին ձևացնում է, թե համաձայնում է գործարքին, բայց իրականում պատրաստ է հրաժարվել փողից՝ ապացուցելով իր սերը Եվայի հանդեպ, ինչից հետո Տեր-Աբրահամյանը ընդունում է նրանց միությունը և գումարը թողնում որպես Եվայի օժիտ։ Զուգահեռաբար Վարդանը ռեստորանում փորձում է օգտվել տարօրինակ հաճախորդներից ու փողոցային վաճառողներից՝ նրանց ներկայությունը կապելով բիզնեսի հաջողության հետ։ Հալալն ու Զուլալը սուպերմարկետի գովազդի սցենար են պատրաստում, հետո վիճում են գումարը կիսելու պատճառով, բայց վերջում հաշտվում են՝ իրենց ընկերությունը փողից վեր դասելով։
