Կրեդիտներ

Founder
Hispeech AI
Անվճար մեծ քանակությամբ token ների տրամադրում որը հնարավորություն տվեց ստանալ բոլոր Կարգին Սերիալների սերիաների սղագրությունը, սակայն ցավոք թույլ չտվեցին կիսվել սղագրություններով հարթակի այլ օգտատերերի հետ, ինչը որոշ չափով տրամաբանական է կապված AI ընկերությունների մրցավազքի հետ:
Founder
Անանուն
Միասին ավելացրեցինք ավելի քան 1062 հարցերը որոնք անհրաժեշտ էին Kargin Battle ի համար:
w
Founder
Անանուն
Սկզբնական գաղափարը երկուսինս էր սակայն ցավոք հնարավոր չստացվեց երկուսով իրականացնել:
Founder
Rezocrypt
Սկզբնական հիմնադիր և ներկայիս սպասարկող:



Հարթակի Մասին

⚠️ Հարթակը ամբողջությամբ հանդիսանում է շահույթ չհետապնդող և չի ներառում մոնետիզացիայի ոչմի աղբյուր:

Հարթակի առաջին տարբերակը եղել է ստատիկ HTML վեբկայք, որը «Կարգին Սերիալ»֊ի 2-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայում ներկայացված և հիթ դարձած TakanqVardan վեբկայքն էր։ Առաջին անգամ հարթակը դարձել է օնլայն 2024 թվականի հունվարի 5֊ին։


https://youtu.be/CTOopRxGcrA?si=g2eioX9a5GSr8lZr&t=673

Այս ամենից հետո վեբկայքը փոխարինվեց ավելի ժամանակակից հարթակով, որտեղ ներկայացված են «Կարգին հաղորդման» և «Կարգին սերիալ»֊ի վրա հիմնված նախագծեր։ Այս ամենը հրաշալի հնարավորություն է սիթքոմների սիրահարների համար ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար։ Սույն հարթակի ստեղծման համար պահանջվեց մոտավորապես երեք ամիս։ «Հիշողություն» համարվող տեսակը պահպանելու համար հարթակի դոմեյնը մնաց նույնը (takanqvardan.am)։ Որպես հավելում Գլխավոր էջի ավելացումն է, որտեղ զետեղված են լինելու բոլոր նախագծերը՝ հրապարակված մեր թիմի կամ այլոց կողմից:

Հարթակը ինտերակտիվ դարձնելու համար նախագծվեց և ավելացվեց Կարգին Բեթթլ խաղը, որի ժամանակ խաղացողը պետք է համապատասխանեցնի սիթքոմներից վերցված արտահայտություններն իրենց նկարների հետ։ Հնարավոր է նախօրոք ընտրել արտահայտությունների սկզբնաղբյուրները՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», թե միաժամանակ երկուսն էլ։ Խաղը կսկսվի, և նշված ժամանակահատվածում խաղացողը պիտի գտնի առավելագույն քանակով համապատասխանություններ։

Հարթակում հետաքրքրությունը մշտապես ապահովելու համար ավելացվեց նաև պատահականության սկզբունքով «Կարգին հաղորդում» և «Կարգին սերիալ» դիտելու հնարավորություն:

Հարթակն իր մեջ ներառում է այլ նախագծեր ևս ստեղծված սիթքոմների սիրահարների կողմից, որոնք հասանելի են օգտատերերին։ Այս կարգավիճակով հարթակը առաջին անգամ հասանելի դարձավ 2024 թվականի Օգոստոսի 12֊ին:

Հաջորդիվ սկսվեց փոփոխությունների նոր ալիք։ Նախ և առաջ ավելացվեց մի հետաքրքիր ֆունկցիա, որի օգնությամբ տերմինալից օգտվող օգտատերերը կարող էին դիտել կարգին սերիալ և կարգին հաղորդում տերմինալում՝ օգտվելով Telnet հրամանից։


Նաև ավելացվեց նոր բաժին՝ էպիզոդների համար, որտեղ դուրս են բերված կարգին սերիալի բոլոր սերիաների սղագրությունները (subtitles), յուրաքանչյուրի նկարագրությունը, YouTube-ից դուրս բերված մետատվյալները և գլխավոր նկարները։ Սղագրությունները հնարավոր եղավ դուրս բերել Hispeech-ի կողմից տրամադրված անվճար կրեդիտների շնորհիվ, որը բավականին նոր հնարավորություններ կստեղծի հետագա զարգացման համար։ Բոլոր գեներացված ֆայլերը հասանելի են Ֆայլադարան բաժնում՝ այլ օգտատերերի համար, որպեսզի կարողանան ստեղծել իրենց սեփական ծրագրերը։

Այնուհետև առաջացավ նոր գաղափար՝ ստեղծել «Ինչ Որտեղ Երբ» կարգի խաղ, որը նախատեսված է Կարգին Սերիալի ամենաուշադիր դիտորդների համար։ Խաղի իմաստն այն է, որ մասնակիցները պետք է պատասխանեն այնպիսի հատուկ (սպեցիֆիկ) հարցերի, որոնք բավականին մոլորեցնող են, և միայն ամենաուշադիր դիտողները կարող են ճիշտ պատասխան գտնել։



Ներկայումս աշխատում ենք (կամ նախատեսում ենք աշխատել) հետևյալ նախագծերի վրա։ Եթե արդեն աշխատում եք դրանցից որևէ մեկի վրա կամ ցանկանում եք միանալ, խնդրում ենք նախապես կապ հաստատել մեզ հետ, որպեսզի խուսափենք նույն աշխատանքը կրկնակի կատարելուց։ :)

• Kargin Wiki — Ստեղծել wiki.takanqvardan.am բաց հասանելիությամբ wikipedia Կարգին Սերիալի մասին • Վարդանի Ընկերուհիների Ցուցակ — Վարդանի բոլոր աղջիկների անվանումների և նկարների բազան • Ներկիր Ինքդ Կարգին Սերիալից — Ստեղծել տպելու համար նախատեսված Ներկիր Ինքդ • Վարդանի Տան 3D մոդելը — Ստեղծել Վարդանի տան 3D մոդելը բոլոր առարկաներով • Կիքսեր — Դուրս բերել Կարգին Սերիալից հայտնաբերված կիքսերը